Կանանց և տղամարդկանց իրավահավասարություն

Կանայք և տղամարդիկ հավասար են և նրանց մեջ ոչ մի տարբերություն չկա: Օրինակ՝ Իմ կարծիքով, եթե ընտանիքում աշխատում է տղամարդը, պետք է աշխատի նաև կինը: Կանայք որոշ երկրներում առավել կարևոր դեր ունեն: Օրինակ՝ Անգլիայում: Այնտեղ իշխում է թագուհին: Իսկ Աֆրիկայի մի շարք երկրներում կինը զրկված է իրավունքներից: Կարծում եմ, որ տղամարդիկ չեն կարող ավելի շատ իրավունք ունենալ, իսկ կանանց զրկել իրենց իրավունքներից: Սովորաբար կանայք չեն աշխատում, ամբողջ օրը մնալով տանը: Իսկ տղամարդիկ աշխատում են: Դրանով տղամարդիկ ավելի շատ իրավունք են ձեռք բերում իրենց ընտանիքում: 

Հայոց լեզու, գրականություն: 09. 10. 2019թ.

  1. Գրի՛ր, թե դերանունների յուրաքանչյուր խումբ ինչո՞ւ է կրում այդ անանումը:Դերանունները ութ տեսակի են` անձնական, ցուցական, փոխադարձ, հարցական, հարաբերական, որոշյալ, անորոշ, ժխտական:Անձնական դերանուններն են՝ եսինքսմենքինքներսդուինքդդուքինքներդնաինքընրանքիրենք:Ցուցական դերանուններն են` սադանաայսայդայնսույննույնմիևնույնմյուսայսպեսայդպեսայնպեսայսպիսիայդպիսիայնպիսինույնպիսիայսքանայդքանայնքաննույնքանայսչափայդչափայնչափնույնչափայստեղայդտեղայնտեղ:

     Փոխադարձ դերանուններն են` իրարմիմյանցմեկմեկու կամ մեկմեկի:

     Հարցական դերանուններն ենո՞վի՞նչինչպիսի՞ինչքա՞նինչպե՞սինչու՞ո՞րո՞րըորքա՞նորչա՞փորպիսի՞ո՞րերորդորտե՞ղե՞րբու՞րքանի՞քանի՞սըքանի՞երորդ:

     Հարաբերական դերանունները նույն հարցական դերանուններն են, որոնք, սակայն, արտահայտում են ոչ թե հարցում, այլ մի նախադասություն կապում են մյուսին:

    Որոշյալ դերանուններն են՝ ամբողջամենամեն միբոլորյուրաքանչյուրողջհամայնամենայնամբողջըամենըամեն ինչամեն մեկըամեն ոքամենքըբոլորըյուրաքանչյուրըյուրաքանչյուր ոքողջը:

     Անորոշ դերանուններն են` ինչորինչինչոմնմեկըմեկնումեկըմիմի քանիմի քանիսըուրիշայլայսինչայնինչորոշորևէովևէերբևէերբևիցեորևիցե:

     Ժխտական դերանուններն են` ոչ ոքոչինչոչ միոչ մեկը:

  2. Հարցական դերանունները փոխարինի՛ր փակագծում տրված բառերից կազմված համապատասխան գոյականներով:

«Քավության նոխազ» (ի՞նչը, արտահայտել)  արտահայտությունը հին հրեաների կրոնական մի (ինչի՞ց, սովորել) սովորությունից է առաջացել: Տարին մի անգամ հրեաները երկու այծ էին բռնում, որոնցից  մեկին էին միայն զոհում: Մյուսի վրա մարդիկ (ինչպե՞ս, հերթական) հերթականությամբ դնում էին ձեռքերն ու դրանով իբր իրենց մեղքերը բարդում նրա վրա: Հետո այդ այծին (ի՞նչ, ազատ) հերթականությամբազատություն էին տալիս: Հիմա («ինչի՞, քավել) «քավության նոխազ» անվանում են այն մարդկանց, որոնք իրենց վրա են վերցնում ուրիշի մեղքերը, ստիպված են լինում պատասխան տալ ուրիշ (ինչի՞, անել) արարքի համար:

  • 2.Փակագծում տրված գոյականներն ու բայերը համաձայնեցրո՛ւ ընդգծված դերանունների հետ:

 Ոչ ոք (իմանալ) չիմացավ, թե որտեղի՛ց  հայտնվեց:

Ոչ մեկը (փորձել) չփորձեց հակաճառել, նա այնքա˜ն բարկացած էր:

Բոլոր (ճանապարհորդները) ճանապարհորդներին մի տեղ (տանել) տարան:

Բոլորը (հրավիրվել) հրավիրված են կիրակի օրվա հավաքին:

Կարծես թե ամբողջ (քաղաք) քաղաքը հրապարակ (լցվել) լցվեց:

Ամբողջ (դառնալ)  կրակի բաժին:

  1. Կետերի փոխարեն գրի՛ր փակագծում տրված «մենք» անձնական դերանվան համապատասխան ձևերը:

Մեր քաղաքում հիմա շատ բան է փոխվել:
Երկար ժամանակ մեզ պատմում էր, թե որտե՛ղ է եղել և ինչե՛ր է տեսել:

Հիմա նա մեզնից հեռու է հազարավոր կիլոմետրերով:
Գրում է, թե մեզնով է ապրում ու մեզ սպասելով է անցկացնում ժամանակը:
Մի  քանի տարի մեր տանը ապրեց:
Տատս մեզնից բողոքում է, բայց առանց մեզ էլ չի դիմանում:

Նախագծեր

ՈւՂԵՎՈՐՆԵՐՆ ՈՒ ՍՈՍԻՆ

Ամառվա մի օր ուղևորները, կեսօրվա շոգից սաստիկ հոգնած, ճանապարհ էին գնում: Նրանք տեսան սոսին, մոտեցան և պառկեցին նրա ստվերում` հանգստանալու: Նայելով սոսու ոստրերին` իրար մեջ խոսեցին.
— Բայց ախր անպտուղ է այդ ծառը և մարդկանց համար` անօգուտ: Սոսին նրանց պատասխանեց.
— Ապերախտ եք դուք, իմ հովանուց օգտվում եք և տեղնուտեղն էլ ինձ անպտուղ և անօգուտ անվանում:

Այդպես էլ որոշ մարդկանց բախտը չի բերում: Նրանք լավություն են անում կարիքավորներին, բայց շնորհակալություն չեն ստանում:

ԳՅՈՒՂԱՑԻՆ ՈՒ ԻՐ ՈՐԴԻՆԵՐԸ

Գյուղացու որդիները մշտապես վիճում էին իրար հետ: Հայրն անընդհատ համոզում էր նրանց, որ հաշտ ու խաղաղ ապրեն, բայց ոչ մի խոսք չէր ազդում: Եվ նա որոշեց օրինակով համոզել. կարգադրեց մի խուրձ շիվ բերել: Երբ բերեցին, կապված շիվերը տվեց նրանց և առաջարկեց ջարդել: Շատ չարչարվեցին, բայց իզուր:
Հայրն արձակեց խուրձը և շիվերը մեկ-մեկ տվեց որդիներին, որոնք առանց դժվարության ջարդեցին շիվերը:
Եվ գյուղացին ասաց.
— Այդպես էլ դուք, զավակնե՛րս, եթե իրար հետ հաշտ լինեք, ոչ մի թշնամի ձեզ չի հաղթի, իսկ եթե գժտվեք, ամեն մեկն էլ հեշտությամբ կհաղթի ձեզ:

Առակի իմաստն այն է, որ համերաշխությունը շատ լավ բան է: