Շների երկիրը։ Ջանի Ռոդարի

  1. Կարդացեք պատմվածքը։
  2. Ի՞նչ խորհուրդ տվեց Ջովանինոն։ Դո՛ւրս գրեք այդ հատվածը։

— Ես մի հուսալի միջոց գիտեմ ձեր այս համաճարակի դեմ: Նախ, վերացրե՛ք բոլոր ճաղերը. այդպես պարտեզներն ավելի լավ կաճեն, առանց ճաղապատ ցանկապատերի: Երկրորդ, շներին տարե՛ք որսի, այդպես ավելի լավ կզվարճանան ու ավելի սիրալիր կդառնան: Երրորդ, կազմակերպե՛ք մի գեղեցիկ պարահանդես ու առաջին վալսից հետո անպայման կսովորեք նորից խոսել:

  1. Ձեր կարծիքով, ինչո՞ւ պետք է օգներ մարդկանց Ջովանինոյի խորհուրդը։

Ջովանինոն ցանկություն ուներ մարդկանց օգնելու, որպեսզի մարդիկ նորից սկսեին առաջվա պես նորմալ խոսել, ոչ թե շան պես հաչալ: Ջովանինոն չկարողացավ դա անել: 

  1. Ո՞րն է ստեղծագործության գաղափարը։

Այս ստեղծագործության իմաստն այն էր, որ մենք անընդհատ լսելով և նայելով չենք զարգանում: Իսկ հետո հենց այդպես էլ մնում ենք: Ջովանինոն փորձեց օգնել նրանց: Նա ասաց, որ վալս պարեն, շներին տանեն որսի և պարտեզների բոլոր ճաղերը վերացնեն, որպեսզի ավելի լավ աճեն: Նա այդպես ասաց, որ մարդիկ սովորեն դրան և այդ ուղղությամբ զարգանան: Բայց նա չկարողացավ դա անել: 

Կար- չկար մի տարօրինակ փոքրիկ երկիր կար, որ որի եղած-չեղածը 99 տուն էր, ու ամեն տուն ուներ ճաղապատ դռնով պարտեզ, իսկ ճաղի ետևում՝ հաչող շուն:

Օրինակ՝ Ֆիդոն համար մեկ տան շունն էր, ու նվիրվածությամբ պահպանում էր նրա բնակիչներին՝ ջերմեռանդորեն հաչելով ամեն անգամ, երբ տեսնում էր, որ անցնում է այն մյուս 98 տներից մեկի ինչ-որ բնակիչ` տղամարդ, կին կամ երեխա:

Նույնը անում էին մյուս 98 շները, որոնք հաչում էին գիշեր-ցերեկ, որովհետև ճանապարհով միշտ էլ մարդիկ էին անցնում:

Մի ուրիշ օրինակ. պարոնը, որ ապրում էր համար 99 տանը, աշխատանքից տուն վերադառնալով, պետք է անցներ բոլոր մյուս 98 տների առջևով, և ուրեմն, նաև 99 շների առջևով, որ հաչում էին նրա վրա ճաղի այն կողմից, բացելով երախները ու հասկացնելով, թե հաճույքով իրենց ժանիքները կխրեին նրա ոտքերի մեջ: Նույնը տեղի էր ունենում մյուս տների մյուս բնակիչների հետ, ու ճանապարհին որևէ մեկը մշտապես վախեցած վիճակում էր: Պատկերացրե՛ք, թե ինչ է  լինում, երբ օտարական էր հայտնվում: Այդ ժամանակ, բոլոր 99-ն էլ հաչում էին միաբերան, 99 տնային տնտեսուհիներ դուրս էին գալիս նայելու, թե ինչ էր կատարվում, հետո փութկոտորեն մտնում էին տուն, ամուր կողպում էին դուռը, արագ-արագ փակում էին շերտավարագույրները ու մնում էին լուռ ու մունջ, պատուհանների ետևում՝ մինչև որ օտարականը հեռանար:

Այդ երկրի բոլոր բնակիչները անընդհատ շների հաչոց լսելուց մի քիչ խլացել էին, ու իրար հետ խոսում էին հազվադեպ: Ասենք, երբեք էլ մի մեծ բան չէին ունեցել իրար ասելու կամ լսելու:

Հետզհետե, միշտ այդպես լուռ ու մռայլ մնալով` նրանք ետ վարժվեցին նաև խոսելուց: Եվ ի վերջո, այնպես եղավ, որ տան տերերը իրենց շների նման սկսեցին հաչել :

Նրանց գուցե և թվում էր, թե իրենք խոսում են, բայց երբ բացում էին բերանները, լսվում էր ,,հա՛ֆ-հա՛ֆ,,-ի նման մի բան, որից մարմին էր փշաքաղվում:

Ու այդպես, հաչում էին շները, հաչում էին տղամարդիկ ու կանայք, երեխաներն էին հաչում, երբ խաղում էին, ու 99 տները, թվում էր, դարձել էին 99 շնաբներ:

Բայց գեղեցիկ էին, ապակիների ետևում մաքուր վարագույրներ էին կախված, իսկ լուսամուտների գոգերին մինչև անգամ խորդենիներ էին դրված:

Մի անգամ այդ երկիրը եկավ Ջովանինոն՝ իր հանրահայտ ճանապարհոդություններից մեկի ժամանակ:

99 շները ողջունեցին նրան խմբային հաչոցով: Նա մի կնոջ ինչ-որ բան հարցրեց, ու կինը նրան պատասխանեց հաչելով: Նա հաճոյախոսություն ասաց մի երեխայի ու որպես պատասխան լսեց ոռնոց:

— Հասկացա ,- եզրակացրեց Ջովանինոն: — Համաճարակ է:

Մտան քաղաքապետի մոտ, ու նրան ասաց.

— Ես մի հուսալի միջոց գիտեմ ձեր այս համաճարակի դեմ: Նախ, վերացրե՛ք բոլոր ճաղերը. այդպես պարտեզներն ավելի լավ կաճեն, առանց ճաղապատ ցանկապատերի: Երկրորդ, շներին տարե՛ք որսի, այդպես ավելի լավ կզվարճանան ու ավելի սիրալիր կդառնան: Երրորդ, կազմակերպե՛ք մի գեղեցիկ պարահանդես ու առաջին վալսից հետո անպայման կսովորեք նորից խոսել:

Քաղաքապետը նրան պատասխանեց.

-Հա՛ֆ, հա՛ֆ:

— Պարզ է, — ասաց Ջովանինոն,- ամենածանր հիվանդը նա է, ով կարծում է, թե ինքը լրիվ առողջ է:

Ու գնաց:

Գիշերները, եթե լսեք, որ շատ շներ միասին հաչում են հեռվում, կարող է պատահել, որ իսկապես շներ լինեն, բայց կարող է պատահել նաև, որ լինեն այդ տարօրինակ, փոքրիկ երկրի բնակիչները: