Պարույր Սևակ. Լավագույնը

Լավագույն ժպիտ ասվածը , անշուշտ,
Փակ աչքերովն է:
Իսկ լավագույնը երազանքների Բաց աչքերովը: Լավագույն երգը Բաց պատուհանից – հեռվից լսածն է: Լավագույն խոսքը Լռության խորքում լռին ասածն է: Լավագույն ազգը այն է, երևի , Որ չի կամանեում հսկա կայսրություն: Լավագույն հավատն այն է, որ երբեք Չի դառնում կրոն: Լավագույն դիմակն այն է, անակասկած, Որ կոչվում է դեմք: Լավագույն դերը
Վատ խաղացվածը:
Լավագույն սերը `
Կիսա~տ թողածը:
Լավագույն տանջված ու տառապածը
Վարդն է:
Լավագույն կապիկն աշխարհում
Մարդն է երևի:
Լավագույն մարդն էլ
Ներեցեք… ես եմ…

Թողնել մեկնաբանություն