Հովհաննես Շիրազ. Կնոջ սիրտը

Կնոջ սիրտը մի բաժակ է բյուրեղյա, —
     Փշրեցիր ու չես կարող էլ կպցնել,
     Եվ այն օրից, ավա՜ղ, էլ չի կարող նա
     Համբույրներիդ գինին սրտանց վերցնել:
   
     Ի՞նչ հրաշքի սիրտ կա սրտում մայրական,
     Ու ինչքան էլ փշրում է որդին խենթ,
     Չանցած մի պահ, չանցած վշտի մի վայրկյան
     Կպչում է միշտ ու քեֆ անում որդու հետ:

Թողնել մեկնաբանություն