Առցանց ուսուցում |10. 04. 2020թ.

1. Քննարկեք հետևյալ միտքը:
2. Գրել մտքերը այս թեմայի շուրջ՝ դարձնելով այն շարադրություն։

Երբեք քեզ չհամեմատես մյուսների հետ, փորձելով նմանվել նրանց: Դու արժեքավոր ես այն ժամանակ, երբ տարբերվում ես մյուսներից և չես փորձում նմանվել նրանց: Փորձի՜ր քո մեջ բացահայտել քո լավ կողմերը: Դու միշտ պետք է մնաս այնպիսին, ինչպիսին կաս, քանի որ Աստված այդպես է քեզ ստեղծել: Մարդ լավն է ներքին աշխարհում. Պետք չէ նրան գնահատել արտանիքով, քանի որ գուցե նա շատ հաճելի անձնավորություն է: Գնահատի՜ր քո ունեցածը, որպեսզի ունենաս ավելին: Միշտ հիշիր, որ դու ամենալավն ես, բայց նաև հիշիր, որ բոլորը հավասար են: 

Մի փնտրեք գնահատում դրսում: Համաձայնության խոսքեր, հիացմունք և գովասանք, ամենաբուռն ծափահարություններն աշխարհի երբեք չեն կարող բավարարել քո սրտի ամենախորը ձգտումները: Դրանք կարող են միայն ժամանակավոր և պայմանական լինել: Դու ուժասպառ կլինես՝ փորձելով պահել քո հեղինակությունը մարդկանց մոտ:
Քո լույսը դրսից չի գալու, ընկերս, այն միայն քո ներսում է հնարավոր գտնել: Քո սովորական լինելու մեջ մեծ ուժ կա: Դու անսովոր ես մինչև քո հոգու խորքը, հատկապես յուրահատուկ ես, քանի որ կյանքը քեզ չի մասնատել, առանձնահատուկ ես այն ուժով, որ շարժում է ծովերը և մոլորակներն իրենց ուղեծրով: Մի համեմատիր քեզ և մի փորձիր նմանվել որևէ մեկին: Չի ստացվի:

Դու յուրահատուկ ծաղիկ ես, անսովոր ես անգամ, երբ տխրության գագաթնակետին ես, կասկածի, ցավի պահերին, տան կարոտի ժամանակ: Դու բացարձակ նմանակն ես, անփոխարինելի այն Բանի արտահայտումը, որը երբեք չի կարող արտահայտվել: Դու երբեք չես կարող լինել ուրիշ ծաղիկ, և դրանով է պայմանավորված քո մեծությունն ու քո արժեքը:

Չփոխվես: Տիեզերքը զգուշորեն փայփայում է քեզ այնպիսին, ինչպիսին որ կաս:

Թողնել մեկնաբանություն