Մի քարտեզի պատմություն

Մեր տան ամենահին քարտեզը ունի քառասուն տարվա պատմություն: Այն լույս է տեսել անցյալ դարում՝ 1980թ.: Գիրքը գնել է մայրիկիս պապիկը: Այն քարտեզ-գիրք է: Կոչվում է. “Աշխարհի Փոքր Քարտեզ”: Բաղկացած է 150 էջից: Նրա մեջ ներառված է աշխարհի բոլորը երկրները իրենց աշխարհագրական դիրքով և տեղանքով: Նրանց մեջ է նաև ՀՀ առանձին քարտեզը:

Գրքի առաջին էջում առկա է ամբողջ աշխարհի քարտեզը, իսկ մյուս էջերում առկա է մի շարք տեղեկություններ յուրաքանչյուր երկրի և տեղանքի մասին: Բնականաբար՝ տվյալ տեղանքի քարտեզները առանձին-առանձին: Գրքից օգտվել է մայրիկս, մորեղբայրս, պապիկ-տատիկներս, իսկ այժմ՝ օգտվում ենք մենք: Այն ինձ համար շատ հետաքրքիր է, քանի որ ես սիրում եմ աշխարհագրություն առարկան:

Նաև շատ մեծ նշանակություն ունի բոլորիս համար, քանի որ այն հիշատակ է մեր մեծերից:

Snapchat-41946531Snapchat-2005963910Snapchat-1560487576

Թողնել մեկնաբանություն