Ձմեռային ճամբարի 4-րդ օրը

Այսօր ձմեռային ճամբարի 4-րդ օրն էր: Օրս շատ հետաքրքիր անցավ: Մենք այսօր այցելեցինք տիկին Շողիկին: Նաև ունեինք ընտրություն: Ընտրության ժամին մեդիաուրբաթի փորձը արեցինք: Մենք երգելու ենք շանզելիզե (Les Champs-Elysées) երգը: Հետո գնացինք պարի: Երբ պարը ավարտվեց, Ես, Միլենան, Լիլիթը և Սաթինեն գնացինք տիկին Մարիետի կազմակերպած թատրոնին: Այսպես օրս ավարտվեց:

Գաֆեճյան արվեստի կենտրոն

Գաֆեսճյան արվեստի կենտրոն, բացվել է 2009 թվականի նոյեմբերի 17-ին՝ ժամանակակից արվեստի առաջատար միտումները Հայաստանում ցուցադրելու և աշխարհին հայկական մշակույթի լավագույնը ներկայացնելու առաքելությամբ։

  • Աստիճանների թիվը՝ 572
  • Կասկադի հիմքից մինչև գագաթ՝ 302 մետր
  • Հիմքից մինչև վերին հարթակ՝ 450 մետր
  • Լայնությունը՝ 50 մետր
  • Չավարտված հատվածի բարձրությունը՝ 78 մետր
  • Վերին հարթակի բարձրությունը՝ 118 մետր
  • Թեքությունը՝ 15°

Գաֆեսճյան արվեստի կենտրոնի (ԳԱԿ) առաքելությունն է ժամանակակից արվեստի լավագույն նմուշները ցուցադրել Հայաստանում և աշխարհին ներկայացնել հայկական մշակույթի լավագույնը։ Ոգեշնչվելով իր հիմնադրի՝ Ջերարդ Լ. Գաֆեսճյանի տեսլականով, Կենտրոնն առաջարկում է բազմազան ցուցահանդեսներ, որոնք պատկանում են Ջերարդ Գաֆեսճյանի ժամանակակից արվեստի մեծածավալ հավաքածուին։

20180111_100243