Ձմեռային ճամբարի 2-րդ օրը

Այսօր ձմեռային ճամբարի 2-րդ օրն էր: Առավոտյան, երբ տողանը ավարտեցինք, գնացինք ագարակ: Ագարակում մենք ձիերին խնամեցինք, սիրեցինք: Հետո մենք ընկեր Խորենին խնդրեցինք, որ Տարզանին ման տանք: Երբ վերադարձանք դպրոց մենք հանգստացանք: Տիկին Մարիետը ինձ, Միլենային, Սաթինեին և ուրիշ մի քանի երեխաների տարավ, որպեսզի Փոքրիկ Իշխանը թատրոնի տեսքով ներկայացնենք: Երբ վերադարձանք, դասը վերջացել էր: