Թեմայի ամփոփում

 

Որո՞նք են օվկիանոսի բաղադրամասերը։

Մամուռ, բույս, քար

Ո՞ր երևույթներն են կոչվում՝ ա) մակընթացություն, բ) տեղատվություն, դ) ցունամի։

Լուսնի և Արեգակի ձգողության ուժերի ազդեցու­թյամբ օվկիանոսի մակերևույթն օրվա ընթացքում Լուսնի կամ Արեգակի ուղղությամբ ուռում է, հետո իջնում։ Այդ երևույթները հա­մապատասխանաբար կոչվում են մակընթացություն և տեղատվություն։

Օվկիանոսի ալիքը բարձրանում է վերև և կոչվում է ցունամի:

Ըստ ծագման՝ ինչպիսի՞ լճեր են լինում։

Լճերը լինում են բեկբացքային, խառնարանային և մնացորդային:

Ինչպե՞ս են առաջանում ստորերկրյա ջրերը։

Երկրակեղևի վերին մասի ապարների ծակոտի­ ների, ճեղքերի, ապարաշերտերի ազատ տարածքների մեջ եղած ջրերն անվանում են ստորերկր­յա ջրեր։

Ո՞րն է ձեր դերը այս բնապահպանական գործում։

Մեր դերը բնապահպանման գործում չախտոտելն է:

Լրացրե՛ք նախադասությունը։

  1. Համաշխարային օվկիանոսի կամ ծովի այն մասերն են, որոնք մխրճված են ցամաքի մեջ։ 2. Գլխավոր գետերի մեջ թափվող գետերը դրանց վտակներն են։   3.Առաջին ջրամերժ շերտի ջրերն անվանում են գրունտային ջրեր, իսկ երկու ջրամերժ շերտերի միջև եղած ջուրը՝ միջշերտային ջրեր։ 4. Այն բարձրությունը, որից վեր ավելի շատ ձյուն է գալիս, քան հալվում է, կոչվում է ձյան սահման։

Ընտրե՛ք ճիշտ տարբերակը։

Համաշխարհային օվկիանոսի մակերևույթին ջրի շարժման պատճառներից են՝

ա) քամիները, անձրևները, հրաբուխները, Արևի ու Լուսնի ձգողականությունը

բ) քամիները, երկրաշարժերը, հրաբուխները, Արևի ու Լուսնի ձգողականությունը

գ) քամիները, երկրաշարժերը, մառախուղը, Արևի ու Լուսնի ձգողականությունը

Ընտրե՛ք ճիշտ պնդումերը:

ա) Օվկիանոսային հոսանքների առաջացման պատճառը միայն ստորջրյա երկրաշարժերն են։

բ) Մակընթացություն և տեղատվություն առաջանում են Լուսնի և Արեգակի ձգողության ուժերի ազդեցությամբ։

գ) Լեռնային գետերը հոսում են արագ, իսկ հարթավայրայինները՝ դանդաղ։

Ընտրե՛ք ճիշտ պատասխանը։ Քանի՞ քառակուսի կիլոմետր տարածք են զբաղեցնում ճահիճները։ ա) 3 000 000 բ) 2 500 000 գ) 500 000 դ)3 500 000

Թողնել մեկնաբանություն