Արվեստների պատմության թանգարան

Մենք այսօր այցելեցինք արվեստների պատմության թանգարան:Այնտեղ մենք տեսանք հին գորգեր և իմացանք, որ կան գորգի տեսակներ ՝ Արծվագորգ, վիշապագորգ և աստղագորգ:Նաև տեսանք հին տարազներ, կժեր, որոնց մեջ լցնում էին գինի, տեսանք խնոցի, ասեղնագործած կտավներ:Ականատես եղանք Էդուարդ Ղազարյանի մանրանկարներին:Անչափ հետաքրքրեց գաթաների վրա նախշեր դրոշմելու փայտե տարրաները:Տեսանք արծաթե և ոսկե գոտիներ, որոնք կապում էին տարազների վրա:

ԱՆԲԱՆ ՀՈՒՌԻՆ

Կար-չկար մի աղջիկ կար:Այդ աղջկա անունը հուռի էր:Նա ուներ մի Iphone 7 s:Նա ամեն օր մտնում էր facebook և տեղադրում էր իր տգեղ սելֆիները:Նրա մայրը հոգնել էր Հուռիից:Որոշեց ամուսնացնել:Ու ասաց.

-Հուռի շուտ facebook-ում գրի, որ մի աղջիկ ենք ուզում ամուսնացել:

Ու այդ պահին մի գեղեցիկ տղամարդ նրանց տան դուռն է թակում:

-Բարև ձեզ, Հուռին այս տանն է ապրում:

-Այո ներս համեցեք, նստեք ես գնամ սուրճ պատրաստեմ:

-Պետք չէ ես եկել եմ Հուռիի հետևից, դե արի-արի գնանք:

-Մի րոպե, եթե դու ինձ հետ սելֆի չանես ես չեմ գա քեզ հետ:

Եվ մի օր նրանք ամուսնանում են:Հաջորդ օրը Հուռիի ամուսինը ասում է.

-Հուռի քեզ նվեր եմ բերել:

-Սելֆիի ձող:

-Ոչ:

-Iphone 7:

-Ոչ:

-Բա ինչ:

-Գեղեցիկ շորիկ:

-Պահ, էդ շորիկը դու հագի, իսկ ինձ մի ոսկի նվիրի:

Ամուսինը ջղայնանում է և ասում է.

-Այս շորիկը հագիր և ամբողջ տունը հավաքիր:

Այս խոսքերը հասնում են մոր ականջը:Մայրը սարսափում է և գնում է Հուռիենց տուն:Տեսնում է, որ ամուսինը տնից դուրս է հանում Հուռիին:

Եվ նա ասում է.

-Փեսա ջան, փեսա դուրս մի հանիր Հուռիին:

-Ինչու:

-Որովհետև մեր ցեղում ով աշխատում է դառնում է Iphone 7:

Եվ այդ օրվանից Հուռիին արգելում է աշխատել: