Աղբի տեսակավորումը և վերամշակումը Հայաստանում

ՆԱԽԱԲԱՆ

Հայաստանում աղբի հիմնախնդիրը շատ տարածված է ու այն համարվում է ամենամեծ էկոլոգիական խնդիրներից մեկը։ Դրա վերացման կամ կրճատման համար առաջարկվում են տարբեր միջոցներ, սակայն ամենից արդյունավետը աղբի տեսակավորումն է, որից հետո էլ այն վերարտադրվում է։ Ըստ իս՝ սա շատ լավ միջոց է աղբից գոնե որոշ չափով ազատվելու համար։ Հայաստանի տարածքում դրված են տարբեր աղբամաններ, որտեղ մարդիկ թափում են աղբը՝ տեսակավորած։ Հետո այդտեղ հավաքված ողջ աղբից փորձում են վերարտադրել նոր իրեր, որոնք անհրաժեշտ են։ Այժմ կներկայացնենք, թե ինչ տեսակների են բաժանվում թափոնները, ու թե որտեղ են տեղադրված աղբամանները։ 

ՏԵՍԱԿՆԵՐԸ

Այն աղբը, որը բաժանում են մի քանի խմբի՝ քաղաքի տարբեր մասերում տեղադրելով տեսակավորված աղբամաններ, իրականում շատ մեծ օգուտ կարող են տալ բոլորիս։ Մենք թափոնները տեսակավորել ենք մի քանի խմբի՝ պոլիէլիթենային կամ պլասմասե, ապակյա, թղթե, սննդային մնացորդներ և մետաղ։ Սրանք թափոնների այն հիմնական տեսակներն են, որոնց կրճատման համար Հայաստանի տարբեր մասերում տեղադրված են աղբամաններ։ Ճիշտ տեղում թափելով աղբը՝ շատ մեծ օգուտ կտանք մեզ և մեր քաղաքին։ Վերամշակող ընկերություններն էլ թափոնները կընդունեն, կմանրացնեն, կմշակեն և կստանան պատրաստի արտադրանք, օրինակ՝ դույլ, ծաղկաման, հագուստի կախիչ, թղթե սրբիչներ, զուգարանի թուղթ, ապակե շշեր և այլ օգտակար իրեր։

Պոլիէլիթենային կամ պլասմասե աղբ. Ըստ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ուսումնասիրության, տարեկան Հայաստանում արտադրվում է շուրջ 6,000 տոննա պլաստմասե վերամշակվող թափոն: Թափոնների այդ ծավալը կարող է բերել 5-6 միլիոն ԱՄՆ դոլարի եկամուտ քաղաքապետարանների, ազգային արգելոցների և գործընկեր ընկերությունների համար։ 

Ապակյա աղբ. Հայաստանում ապակյա աղբերից վերամշակվում են՝ բոլոր տեսակի և գույնի ապակե տարաները, շշերը և պատուհանի ապակիները։ Չեն վերամշակվում՝ կերամիկական սպասքերը, մեքենայի ապակիները, էկրանները (հեռուստացույցի, համակարգչի) և լամպերը։ 

Թղթե աղբ. Հայաստանում վերամշակվում են սպիտակ թղթերը, գրքերը, ամսագրերը, տետրերը և ծխախոտի տուփերը։ Եվ չեն վերամշակվում ՀԴՄ կտրոնները, բնական հյութի և կաթի տուփերը, անձեռոցիկները և այլն։ 

Սննդային մնացորդներ. Սննդի թափոնները հեշտությամբ քայքայվում են՝ դառնալով հիանալի միջավայր ախտածին բակտերիաների, ինչպես նաև միջատների և կրծողների զարգացման համար։ Սննդի թափոններն ինքնին վտանգ չեն ներկայացնում շրջակա միջավայրի համար։ Բայց մեծ կուտակումով սկսվում են քայքայման գործընթացներ, որոնց արդյունքում զարգանում են վարակները։ Կախված թափոնների տեսակից, ընտրվում էհեռացման մեթոդ: Իսկ ի՞նչ է արվում սննդի մնացորդները վերացնելու համար։ Սննդի թափոնները ուղարկվում են հատուկ աղբավայրեր, որտեղ թաղվում են։ Նման մշակման աշխատանքները համարվում են հնացած, սակայն դրանք լայնորեն կիրառվում են շատ երկրներում։ Փաստորեն, աղբի հսկայական զանգվածները պարզապես փտում են՝ թունավոր նյութեր արտանետելով մթնոլորտ։ Բացի այդ, քայքայվելիս կենսաբանական մնացորդներն արտազատում են օրգանական թթուներ։ Արձագանքելով ծանր մետաղների հետ՝ դրանք առաջացնում են հողի և օդի ուժեղ թունավորում։ 

Մետաղ. Այժմ կներկայացնենք, թե ինչպես են վերամշակվում մետաղյա թափոնները։ Այն մեքենաները, որոնք այլևս պիտանի չեն, որպեսզի ճանապարհներում խոչընդոտ չառաջացնեն, տեղափոխվում են համապատասխան վայր, մաս-մաս են անում այդ մեքենաները։ Այդ վայրը կոչվում է «մեքենաների գերեզմանոց»։ 

Մարդիկ հավաքելով մետաղյա թափոնները, հանձնում են հատուկ մետաղյա կետերի, որտեղից էլ նորից ուղարկվում է գործարան, մշակվում է այն։ Այդպես ստանում են նոր տեխնիկաներ, մեքենաներ և այլն։ 

Ո՞Ր ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ԵՆ ՏԵՂԱԴՐՎԱԾ ՏԵՍԱԿԱՎՈՐՄԱՆ ԱՂԲԱՄԱՆՆԵՐԸ

Այսպիսի աղբամաններ արդեն կան մայրաքաղաքի գրեթե բոլոր վարչական շրջաններում։ Ներկայումս Երևանի քաղաքապետարանի և մի շարք հասարակական կազմակերպությունների համատեղ ջանքերով դրանց թիվն ու տեղակայումն ավելանում է՝ ընդգրկելով բոլոր վարչական շրջանները։ Նախաձեռնությունը Երևանի քաղաքապետարանինն է, նպատակը՝ ձևավորել աղբի տեսակավորման մշակույթ։ 

«Մեկ օրվա ընթացքում հավաքվում է 2 -2.5 տոննա ստվարաթուղթ, սա աճող թիվ է, որովհետև սկզբնականում նույնիսկ 1 տոննա չէինք կարողանում հավաքել: Նաև համագործակցում ենք ակտիվ քաղաքացիների և հասարակական կազմակերպությունների հետ»,-ասում է«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի թափոնների տեսակավորման վարչության պետ Հայկ Հովհաննիսյանը: Յուրաքանչյուր օրվա ավարտին հավաքված ստվարաթուղթը հանձնվում է վերամշակման՝ աճուրդում հաղթած կազմակերպությանը:

ԱՂԲԻ ՏԵՍԱԿԱՎՈՐՈՒՄՆ ԱՅԼ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ

Եվրոպայի, Ասիայի, ԱՄՆ-ի շատ երկրներում տարածված է աղբի տեսակավորումը, որը թույլ է տալիս աղբին տալ այսպես կոչված «երկրորդ կյանք»։ Այս գործընթացի կազմակերպումը առավելագույնս օպտիմալացված և պարզեցված է, քանի որ տեսակավորումը սկսվում է մարդկանց կողմից թափոնների հեռացման փուլում: Շատ երկրների օրենսդրությունը պարտավորեցնում է իրենց քաղաքացիներին տեսակավորել աղբը տարբեր տարաների մեջ, որոնք ունեն իրենց գույնն ու նշումը։ Օրինակ՝ Ճապոնիայում քաղաքացին ենթարկվում է խոշոր տուգանքի՝ աղբի տեսակավորման խախտումների կամ դրանից հրաժարվելու համար։

• Բրազիլիա

Բրազիլիան նաև զարգացնում է թափոնների առանձին հավաքումն ու վերամշակումը: Օրինակ, Կուրիտիբա քաղաքը աշխարհում առաջին տեղն է զբաղեցրել արժեքավոր կենցաղային աղբը հավաքելու հարցում: Այստեղ վերամշակվում են գրեթե ամբողջ պլաստիկը, թուղթը, մետաղը և ապակին։ Որոշումը հաջող է ստացվել՝ աղքատներին ներգրավել աղբահանության մեջ։ Թափոններ հավաքելը պարգևատրվում է:

• Ամերիկայի Միացյալ Նահանգներ

ԱՄՆ-ում աղբահանությունը տեղի է ունենում պոլիէթիլենային տոպրակների մեջ, որոնք պահվում են յուրաքանչյուր տան մոտ գտնվող տարաներում։ Կոմունալ ծառայությունները տարաներ են վերցնում տեսակավորման համար՝ աղբը վերամշակման ուղարկելու համար: Թուղթ, պլաստմասսա, բանկա, շշեր. այս բոլոր նյութերն օգտագործվում են «պատրաստված աղբից» նշված ապրանքները պատրաստելու համար:

• Ֆինլանդիա

Ֆինլանդիայում աղբահանության առանձնահատկությունը փողոցային տարաներն են, որոնք նման են փոքրիկ արկղերի: Աղբի պահեստն ինքը ստորգետնյա է։ Շատ տարաներ միացված են հատուկ վակուումային խողովակներին, որոնց շնորհիվ թափոնները անմիջապես մտնում են վերամշակման գործարաններ։ Աղբի շարժման արագությունը վայրկյանում 25-30 մետր է։ Երկրում պլաստիկ աղբը սեղմվում և այրվում է հատուկ կայաններում 1,3 հազար աստիճան ջերմաստիճանում՝ ստանալով էլեկտրաէներգիա։ Երկրի աղբի կեսն այրվում է. Միայն Վիեննայում կա աղբի այրման չորս գործարան:

• Արաբական Միացյալ Էմիրություններ

Վերջին շրջանում ԱՄԷ-ն ակտիվորեն զարգանում է բազմաթիվ ուղղություններով։ Բացառություն չէր և թափոնների հավաքման և վերամշակման հետ կապված գործունեությունը: Մի քանի տարի առաջ պարզ դարձավ, որ հիմնական աղբավայրը կարող է լցված լինել մինչև 2022 թվականը։ Ուստի իշխանությունները լրջորեն սկսեցին զբաղվել հավաքագրման ու վերամշակման խնդրով։ Երկիրն ունի հատուկ միջոցներ՝ աջակցելու ձեռնարկություններին, որոնք կապված են թափոնների վերամշակման հետ:

• Գերմանիա

Գերմանիան թափոնների վերամշակման եվրոպական առաջատարն է և առաջիններից մեկն է, ով ներդրել է թափոնների հեռացման առանձին համակարգ: Գերմանացիները աղբը դասավորում են տանը՝ լցնելով գունավոր պարկերի ու տարաների մեջ։ Բնակիչներն առանձնացնում են ապակին, պլաստիկը, թուղթը, սննդի թափոնները և կենցաղային այլ աղբը: Բարձրահարկ շենքերի մոտ և մասնավոր թաղամասերում աղբի յուրաքանչյուր տեսակի համար տեղադրվում են տարբեր տարաներ:

ՓԱՍՏԵՐ ԵՎ ՏՎՅԱԼՆԵՐ

2019-ին Հայաստանում 590,000 տոննա աղբ է թափվել, որից 310,000 տոննան՝ միայն Երևանում։

Պատկերացնո՞ւմ եք, Երևանում ապրող քաղաքացին մեկ տարվա մեջ միջինը 300կգ, իսկ այլ մարզերում ապրող քաղաքացին միջինը 220կգ թափոն է առաջացնում: Եթե հաշվի առնենք, որ Հայաստանում կյանքի միջին տևողությունը 76 է, ապա մեկ մարդն իր կյանքի ընթացքում 19,760 կգ աղբ է առաջացնում։ 

Որպեսզի քաղաքացիների համար հեշտ լինի տեսակավորման գործընթացը, 2021թ-ի մարտին Երևանի 135 հասցեներում ավելի քան 400 թափոնաման է տեղադրվել: Դեղինը թղթի համար է, մոխրագույնը՝ ապակու, իսկ կապույտը՝ պլաստիկի: Փորձնական ծրագիրն ընդգրկում է մայրաքաղաքի վարչական բոլոր շրջանները:

աղբյուրներ՝ https://www.unicef.org/armenia/պատմություններ/ա՞ղբ-թե՞-թափոն%E2%80%A4-ինչ-է-վերամշակվում-հայաստանում

https://lucygharibian.wordpress.com/2022/05/03/աղբի-հարցի-կարգավորումը-հայաստանում/

https://dinelli.ru/hy/pedikyur/metody-pererabotki-pishchevyh-othodov-metody-pererabotki-pishchevyh-othodov-pishchevye.html

https://www.yerevan.am/am/news/k-aghak-apetarane-t-ap-onneri-tesakavorowmn-sksel-e-stvarat-ght-its/

https://www.yerevan.am/am/news/k-aghak-apetarane-t-ap-onneri-tesakavorowmn-sksel-e-stvarat-ght-its/

https://www.yerevan.am/am/news/erewanowm-dzewavorvowm-e-aghbi-tesakavorman-avandowyt/

https://coppershop.ru/hy/nuzhno-znat/musor-kak-vybrasyvayut-ego-v-raznyh-stranah-kak-reshayut.html

Թողնել մեկնաբանություն