Letter to Santa Claus! 2019

Hello Santa. This year I was very clever, because I want to get the gift you have made. I want accessories, thermos, smart watch and the world children desires to be fulfilled. I want my family be happy! Let everyone success in 2019. I wish everyone a successful year. I know you will do all my desires. Everyone good kind of Christmas. Bye!

Բանավոր մաթեմատիկա 14.12.2018

Do you think that the shape that is appearing to be like a square by any chance a square really?

square-or-not-shape-distortion-illusion

Ուղիղ չէ

2. Ի՞նչ ես տեսնում:  Ի՞նչ է սա ասում մեր աշխարհընկալման մասին:

pillars-or-figures-optical-illusion

Այս նկարում ես 5 մարդկանց եմ տեսնում եւ սյուներ:

3. Ի՞նչ ես տեսնում:  Ի՞նչ է սա ասում մեր աշխարհընկալման մասին:

lips-or-leaf-ambiguous-optical-illusion

Այստեղ ես մուք վարդագույն տերև եմ տեսնում և շրթունք: 

4. Սեղանին տուփով կոնֆետներ էին դրված: Արամը վերցրեց կոնֆետների կեսը, հետո Արշակը վերցրեց մնացածի կեսը, և Դավիթը՝ մնացած 5 կոնֆետը: Սկզբում քանի՞ կոնֆետ կար տուփում:

20 կոնֆետ կար տուփում:

5. Արտահայտիր նշված միավորներով

 

1/5  կգ

ա/   1/5 մ = 100/500 սմ             բ/  1/8 տ = 1000/8000 կգ            գ/  1/12 օր  = 24/288 ժ

1/20 մ = 100/2000 սմ                            1/4 ց = 100/400 կգ

1/25 կմ = 1000/25000 մ                            1/5  ր = 60/500 վ

1/5  կգ = 1000/5000 գ                              1/20 ժ = 1200/8000 վ

= ? գ                              1/20 ժ = ? վ

6.Գտիր այն թիվը, որի.ռ

ա/   1/7 մասը 14 է                      բ/  1/10 մասը 18 է

1/6 մասը 20 է                           1/5 մասը 20 է

1/9 մասը 22 է                           1/10 մասը 1 է

7. Ավտոմեքենան 2 ժ անցավ 60 կմ/ժ արագությամբ, ապա արագությունը ավելացրեց 1/3 մասի չափով, և անցավ ևս 2 ժ:  Որքա՞ն ճանապարհ անցավ նա այդ 4 ժամում:

8. Գեղամը ապրում է մի փողոցում, որի տները համարակալված են 1-ից մինչև 24: Այդ տները համարակալելու համար քանի՞ 2 թվանշան են օգտագործվել:

8

9. Հաշվիր երկնիշ և եռանիշ թվերի քանակությունը։

99-երկնիշ

999-եռանիշ

10. Ջրավազանում կար 8000 լ ջուր:  Այգին ջրելու համար պապիկն օգտագործեց այդ ջրի երեք քառորդ մասը:  Որքա՞ն ջուր մնաց ջրավազանում:

11. 550 կգ խնձորը հավասարաչափ լցրին 4 կգ զանգվածով դատարկ արկղերի մեջ և ուղարկեցին խանութ:  Խանութում կշռելով`պարզեցին, որ խնձորով լցված արկղերի ընդհանուր զանգվածը 638 կգ է:  Քանի՞ կիլոգրամ խնձոր կար յուրաքանչյուր արկղում:

11,70 կգ

 

Հնդկաստանի մշակույթը

Ողջույն: Ես ուզում եմ մի փոքր պատմել Հնդկաստանի մշակույթի մասին: 

Հնդկական մշակույթը հնագույներից մեկն է. այն սկզբնավորվել է մ.թ.ա. 3-րդ հազարամյակի սկզբներին։ Իր զարգացման ընթացքում նա անցել է մի շարք պատմական փուլեր, շփման մեջ լինելով շումերական և հունական մշակույթների հետ հին ժամանակներում, Միջին Արևելքի մշակույթի հետ, Միջնադարում։ Հսկայական տարածքում բնակվող բազմաթիվ ցեղերի և ազգությունների ստեղծված հնդկական չափազանց առատ ու բազմազան է իր ձևերով, սերտորեն կապված է ժողովրդական արհեստների հետ, ժողովրդական հեքիաթների կերպարների հարստագույն աշխարհի հետ։ Հնդկաստանի պատմական զարգացման ուղիներն ունեցել են իրենց առանձնահատկությունները։ Միջնադարն այստեղ տևեց մինչև 18-րդ դարի կեսերը։ Ինչպես և հեռավորաևելյան պետությունները, Հնդկաստանը ծանոթ չէր այն մշակույթին, որպիսին կար  Եվրոպայի  երկրներում՝ Վերածնության դարաշրջան։ Սակայն իր ծաղկման ժամանակներում նա ստեղծեց արվեստի շատ գեղեցիկ և ինքնօրինակ կերպարներ, մշակույթի համաշխարհային գանձարանին տալով իրականության՝ գեղարվեստորեն անկրկնելի ըմբռնման ևս մեկ սահման։ Իզուր չէ, որ առ այսօր ևս Հնդկաստանը հրապուրում է ամբողջ աշխարհի նկարիչներին որպես նրա ժողովրդի հանճարի արարած քաղցրաբույր հեքիաթների երկիր։

Ինձ թվում է ձեզ շատ դուր եկավ: 

Սամուրայներ: Պատմություն: 13.12.2018

Մի փոքր ես կպատմեմ Սամուրայների մասին: Ինձ թվում է ձեզ կհետաքրքրի: 

Սամուրայները Ճապոնիայի ամենահայտնի դասերից մեկն են` լեգենդար ռազմականացված ազնվականների դաս: Նրանք կռվում էին իրենց զենքերով չարի դեմ` իրենց բարոյական գաղափարախոսությամբ առաջնորդվելով: Սա երևի բոլորին է հայտնի, սակայն ամեն ինչ չէ սամուրայների մասին, որ բոլորը գիտեն: Ահա  այս հիերոգլիֆն է համապատասխանում սամուրայ բառին ճապոներենում:

Սամուրայները ազնվական դասի զինվորներն էին, սակայն գոյություն ունեին նաև Բուշիներ, որոնք հասարակ դասի զինվորներն էին: Բուշիների դասի մեջ կային նաև կանայք, ովքեր տղամարդկանց պես ռազմական արվեստ և ռազմավարություն էին սովորում: Այս կանանց կոչում էին «Օննա-Բուգեյշա», և նրանք իրենց արական սեռի զինվորական ընկերների հետ միասին մարտի դաշտ էին դուրս գալիս կռվելու: Նրանց նախընտրած զենքը հիմնականում նագինատան էր` կոր, սրի նման սուր սայր ունեցող ճկուն, թեթև նիզակ:
Պատմական գրավոր աղբյուրներում քիչ է հիշատակվում կին զինյալների մասին: Այդ իսկ պատճառով ենթադրվում է, որ նրանք փոքրամասնություն են կազմել:  Սակայն վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ ճապոնացի կին զինվորները ավելի շատ են մասնակցել ճակատամարտերի, քան պատմության գրքերն են վկայում: Երբ 1580թ.-ին տեղի ունեցած Սենբոնի Մացուբարու ճակատամարտի վայրից վերցված ԴՆԹ-ներն ուսումնասիրվեցին, պարզ դարձավ, որ 105 դիակներից 35-ը կանայք են եղել: Այլ վայրերում կատարված հետազոտությունները նմանատիպ արդյունքներ են ցույց տվել: 

Սամուրայների հետ կապված ամենատարօրինակ փաստը թերևս նրանց անսովոր տեսքով զինվորական հանդերձանքն էր, սակայն նրանց զենքերի ամեն մի հատված իր կարևոր դերն ուներ: Բացի այդ, ի տարբերություն եվրոպական ասպետների, նրանց զենքերը միայն ազնվականների համար էին նախատեսված: Նրանց հագուստը ամուր էր, սակայն նաև հարմարավետ` ճակատամարտում ազատ տեղաշարժվելու  համար: Նրանց զենքերը պատրաստվում էին լաքապատ մետաղից կամ կաշվից: Պաշտպանվելու համար նրանք կրում էին ուղղանկյունաձև վահաններ և թեթև զրահապատ թևքեր: Աջ ձեռքին, սակայն, երբեմն չէին կրում այս թևքերը` ավելի ազատ կռվելու համար: Նրանց սպառազինության ամենահետաքրքիր մասը թերևս կաբուտո սաղավարտն էր, որի գլխամասը մետաղից էր: Դեմքը պաշտպանելու համար առանձին մենգու դիմակ էին կրում, որն ամրացվում էր սաղավարտին: Սա ոչ միայն դեմքը պաշտպանելու համար էր, այլև թշնամիներին վախեցնելու: Նրանք նաև վիզը պաշտպանող հատուկ աքսեսուարներ էին կրում` ինչպես  Վադերը «Աստղային պատերազմներ» ֆիլմում:  Ի դեպ, ֆիլմի այս կերպարը ոգեշնչված է հենց սամուրայների կերպարից:

Ինձ շատ հետաքրքրեց, երևի ձեզ նույնպես: