Քիմիական նյութերի ճանաչումը ըստ ֆիզիկական.քիմիական և ֆիզիոլոգիական հատկությունների:

Սովորել`էջ 18-25

Հարց է առաջանում՝ ինչպես տարբերակել և ուսումնասիրել մարդկությանը հայտնի միլիոնավոր նյութեր: Այդ հարցում մեզ կօգնեն մեր տեսողությունը, գիտակցությունը, լսողությունը, համի, հոտի, զգացողությունները և ֆիզիկական գործիքները: Փորձասեղանին դրված է չորս բաժակ՝ ապակե, այլումինե, պղնձե և կապարե: Պղինձը տարբերվում է մյուսերից իր կարմրավուն գույնով, ապակին թափանցիկ է, իսկ այլումինը և կապարը նման են. երկուսն էլ մոխրագույն են: Եթե բաժակները մեր ձեռքը վերցնենք, կզգանք, որ կապարը անհամեմատ ծանր է այլումինից:

Ինչպե՞ս տարբերեցինք ապակի, պղինձ այլումին և կապար նյութերը: Մենք առանձնացրեցինք գլխավոր հատկանիշները՝ գույնը, թափանցիկությունը, խտությունը:

հատկանիշները, որոնցով նյութերը տարբերվում են մեկը մյուսից կամ նմանվում են իրար, անվանում են հատկություններ

Թողնել մեկնաբանություն