Հունոտի կիրճ

«Հունոտի կիրճի» պետական բնապատմական արգելոցի աննման գեղեցկությունը այցելուներին զարմանալի մի զգացողություն է ներշնչում: Ջդրդուզի ամենաբարձր կետից դուք կարող եք տեսնել կիրճի 250մ բարձրությամբ պատերը, որոնք վեր են խոյանում բերդաքաղաք Շուշիի հարավ-արևմտյան մասում գտնվող Կարկառ գետի վրա: Ճանապարհորդներին, որոնք նախընտրում են ոտքով զբոսնել կիրճի միջով, բախտ է ընձեռվում ականատեսը լինել աննման ջրվեժների, խիտ անտառների, դեռևս քարի դարում բնակելի քարանձավների, Հունոտ գյուղի ավերակներին, հնամենի կամուրջների… և այս ամենը պարփակված հսկայական լեռներով և գետակով, որը համառորեն սլանում է ժայռերի միջով:

Դադիվանքի մասին

Դադիվանքը գտնվում է Արցախում, գտնվում է Շահումյանի շրջանի Դադիվանք գյուղում՝ Դադիվան լեռան լանջին Թարթար գետի ձախ ափին:Կոչվել է նաև Խութավանք, որովհետև կառուցվել է խութի վրա։12-րդ դարում Մխիթար Գոշը միառժամանակ այստեղ է բնակվել, և աշխատել է իր «Դատաստանագրքի» վրա։Դադիվաքը ներկայումս չի գործում:Վանքի հիշատակը դա մատուռն էր:Սկսել են կառույցել 9- րդ դարում, ավարտել են 13- րդ դարում: