Ախթալայի վանք

Ախթալայի վանական համալիր (նաև Պղնձահանք), X դարում հիմնադրված պարսպապատ վանական համալիր, գտնվում էՀայաստանի Լոռու մարզի Ախթալա գյուղում՝ Երևանից 185 կմ հյուսիս։ Ախթալայի վանական համալիրը Հայաստանի այնքաղկեդոնական վանքերից է, որի կառուցումը համընկնում է Հայաստանի Վերածնության շրջանի հետ։Միջնադարում վանքը հայտնի էր որպես Պղնձահանքի վանք։

Ախթալայի վանական համալիրում Սերգեյ Փարաջանովը նկարահանել է “Նռան գույնի” որոշ տեսարաններ։ Ներկայումս վերականգնվում է եկեղեցու գմբեթը, ինչպես նաև վերանորոգվում է եկեղեցու այլ հատվածները։

Akhtala Monastery.jpg

Լոռի բերդ

Լոռի կամ Լոռե բերդը գտնվում է Ստեփանավանից մոտ 5 կմ հյուսիս-արևելք՝ Ձորագետի ձախ ափին։ Հիմնադրել է Դավիթ Անհողինը հավանաբար՝ 1005 — 1020 թթ.։Լոռի բերդը ընդգրկում է 35 հա տարածություն, Փռված են ընդարձակ, հրվանդանանման, ծովի մակարդակից 1490 մ բարձր սարահարթի վրա, Ձորագետի և դրա վտակ Միսխանայի միջև, որոնց խորը կիրճերը երեք կողմից անմատչելի են դարձրել ամրոցը։ Միջնաբերդի համեմատաբար դյուրամատույց կողմից՝ հյուսիս-արևմուտքից, ձգվել է 214 մ երկարությամբ, իրար հաջորդող կլոր և քառանկյունի աշտարակներով պարիսպ, որի հյուսիսարևմտյան անկյունում է գտնվում բերդի միակ մուտքը։ Պարսպի լայնությունը տեղ-տեղ հասել է 20 մ, բարձրությունը՝ 20-25 մ։ Պարսպի երկարությամբ փորվել է ջրի խանդակ։ Միջնաբերդի պարսպից մոտ 500 մ հյուսիս-արևմուտք ձգվել է քաղաքի պարիսպը, որը համարյա չի պահպանվել։

Լոռե բերդաքաղաք.JPG