Հանելուկ

1.
Սպիտակ սիրուն գլխարկներով,
Ճերմակ մաքուր գոգնոցներով,
Խոհանոցում են աշխատում
Համեղ-համեղ ապուր սարքում։

Պատասխան

2.
Երեխաները մեր շնորհիվ
կարդալ-գրել են սովորում,
դպրոցում ու դասարանում
հաշվել, պատմել են սովորում։

Պատասխան

3.
Քարը-քարին շարելով,
Ցեխ-ավազ շաղախելով,
Սիրուն տներ են սարքում
Բարձր շենքեր կառուցում։

Պատասխան

4.
Սանր ու մկրատը ձեռքին,
Հրաշքներ է նա գործում,
Ու մազերով գեղեցիկ
Սանրվածքներ է անում։

Պատասխան

5.
Արթնանում ենք, երբ քնած եք,
Ալյուր ու ջուր շաղախում,
Անուշաբույր հաց ենք թխում,
Արթնանում եք ու ուտում։

Պատասխան

6.
Երբ հիվանդ ենք, շտապ հասնում է
Ու դեղեր նշանակում
Բոլոր մարդկանց նա բուժում է,
Ու ոտքի է կանգնացնում։

Պատասխան

7.
Սպիտակ խալաթ է նա հագնում,
Ու հիվանդներ ընդունում,
Բայց հիվանդներն արի ու տես
կենդանիներն են լինում։

Պատասխան

8.
Ղեկը ձեռքին ամբողջ օրը
Ճամփաներն է չափչփում,
Լուսակրի լույսին նայում
Ու ճանապարհ է զիջում։

Պատասխան

9.
Սավառնում է ինքնաթիռը
Երկնքում ասես թռչուն
Տեսնես ո՞վ է բռնել ղեկը՝
Նա է հմուտ՝…

Պատասխան

10.
Նա պաշտպան է հայրենիքի
Համազգեստ է միշտ կրում
Գիշեր-ցերեկ զենքը ձեռքին
Թշնամուց է պաշտպանում։

Պատասխան

11.
Կարմիր-կանաչ իրար խառնում
Շքեզ գույներ է ստանում
Վրձինն առած թղթի վրա
Հրաշք պատկեր նկարում։

Պատասխան

12.
Վրձին չունի, ոչ էլ ներկ
Բայց նկար է նկարում,
Սիրուն պատկեր հենց տեսնում է
Ապարատն է նա հանում։

Պատասխան

13.
Նա բոլորից լավ է վազում
Մեծ թռիչքներ կատարում
Մրցույթների է մասնակցում
Ոսկի, արծաթ մեդալ ստանում։

Պատասխան

14.
Կրակի հետ ենք պայքարում,
Մարդկանց այրվող տներ փրկում։

Պատասխան

15.
Նա հսկում է կարգ ու կանոն
Միշտ աչալուրջ է լինում,
Հենց տեսնում է անկարգ մարդկանց,
Շտապ օգնության է հասնում։

Պատասխան

Թողնել մեկնաբանություն